Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Գոռ Ազատի Նահապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 3243)․
Որոշում եմ՝
1․Անհատ ձեռնարկատեր Գոռ Ազատի Նահապետյանի տալ 2025 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան խճուղի 3/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում (48 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Արտավազդ Գագիկի Նահապետյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056066 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 5250 (հինգ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։։