Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով <<ՆՈԹԻ>> ՍՊԸ-Ի տնօրեն Սերգեյ Վարդանյանի լիազորված անձ`Արսեն Բաղդասարյանի 2025թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 584 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղում գտնվող <<ՆՈԹԻ>> ՍՊԸ-Ին սեփականության իրավունքով պատկանող 10.57348 հա /կադաստրային ծածկագիր` 04-036-0140-0017/ հողատարածքը /վարելահող, այլ հողատեսք/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /կեռասի/:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: