Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22․1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» 600-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետով, հիմք ընդունելով Անուշ Հայրապետյանի դիմումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղի Պ․ Սևակ փողոց 23 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Անուշ Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 03․01․1953թ․/ Աշոտ Հակոբի Հայրապետյանին /ծնված՝ 01․01․1950թ․/, Հասմիկ Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 30․01․1975թ․/, Անահիտ Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 24․03․1976թ․/ և Մարիետա Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 07․03․1983թ․/ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղի Պ․ Սևակ փողոց 23 հասցեում գտնվող 0,1177 հա օրինական հողամասի վրա կառուցված 166,3 քմ ներքին մակերեսով անավարտ բնակելի տունը, 1987 թվականին կառուցված 53,6 քմ ներքին մակերեսով նկուղը, 1987 թվականին կառուցված 5,2 քմ ներքին մակերսով աստիճանը և 21,5 քմ ներքին մակերեսով անավարտ կիսակառույց հիմքը ճանաչել օրինական։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 912-Ն որոշման 22․1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում։
3․ Ընդունել ի գիտություն, որ
1) Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
2) Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բաղրամյան գյուղի Պ․ Սևակ փողոց 23 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2025LQPKGZ:
5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։