Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մնացական Արամի Ղազարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող Մնացական Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0013-0037/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Լեռնագոգ, 5-րդ փողոց, 19 բնակելի տուն >> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: