Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.24 ԼԻԶԻՆԳԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Լիզինգը որպես բիզնեսի զարգացման միջոց» տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում լիզինգատու կազմակերպությունները ներկայացնելու են առկա հնարավորությունները և լիզինգի պայմանները։ Հանդիպմանը կարող են մասնակցել  համայնքում բիզնես գործունեություն ծավալող գործարարները։Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 19-ին ժամը 10։30-ին,Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Շահումյան փող․, 36 շ․(Մաչանենց տուն) հասցեում։ Մասնակիցները կարող են գրանցվել հանդիպմանը հետևյալ հղումով՝ https://forms.gle/4iTQXN7XMSR9SMww5

 

 

11.11.24 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ-ի ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ գործընկերներ․Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարին, սակայն պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր զարգացող համայնքներով․ երկրի կայունության հիմքը ուժեղ ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է՝ որոշումների կայացմանը և իրականացմանը, ինչը անշուշտ, մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է։ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության ... Մանրամասն
09.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն / և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի, սույն թվականի #նոյեմբերի 24 ին ժամը 12։00-ին Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի դպրոցի դահլիճում տեղի կունենա «ՄԵՌՈՏԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ #հանրային_քննարկում (2-րդ քննարկում)։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր ... Մանրամասն
06.11.24 ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվեց «ՕԴԱՅԻՆ-ՏԱԳՆԱՊ» ազդանշանի դեպքում բնակչության պատրաստման կազմակերպումը թեմայով փորձարկում֊վարժանք։
Գործարկվեց բնակավայրում առկա էլեկտրական շչակը, որին մասնակցում էին  Լեռնագոգի վարչական ղեկավարը, Արմավիրի ԱԻՆ-ի ներկայացուցիչները,«Լեռնագոգի  մանկապարտեզ»  ՀՈԱԿ-Ը և Լեռնագոգի « Օնիկ Փակումեանի» անվան միջնակարգ դպրոցի սաներն ու մանկավարժական կազմը։

06.11.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՆՎԱԾ 13-ՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔ
Նորածին Դանիելը ընտանիքի 13-րդ զավակն է։
Դանիելի ծնունդը, բացի իր ընտանիքից, ուրախացրել է նաև ողջ համայնքի բնակիչներին, որի առիթով էլ Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը և Լեռնագոգ բնակավայրի ղեկավար Սարգիս Մարգարյանը այցելեցին նորածին Դանիելի ընտանիքին շնորհավորելու։
Համայնքի ղեկավարը և ներկաները ջերմորեն շնորհավորեցին ընտանիքին։
05.11.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին։ ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄԵՌՈՏԻ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային- քննարկում (4-րդ  քննարկում )։ Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։
Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։

05.11.24 ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Եղե'ք իրազեկ․ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից և ոչ բոլորովին հրդեհից: Ածխածնի մոնօքսիդի թունավորումը շատ վտանգավոր է կյանքի և առողջության համար, այն հեշտությամբ հանգեցնում է մահվան:Ինչպե՞ս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner