26.11.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14 ։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի ավագանու թիվ 11-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
25.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք որ, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում նախատեսվող միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։
|
|
18.11.24
ԼԻԶԻՆԳԸ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
|
ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Լիզինգը որպես բիզնեսի զարգացման միջոց» տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում լիզինգատու կազմակերպությունները ներկայացնելու են առկա հնարավորությունները և լիզինգի պայմանները։ Հանդիպմանը կարող են մասնակցել համայնքում բիզնես գործունեություն ծավալող գործարարները։Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 19-ին ժամը 10։30-ին,Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Շահումյան փող․, 36 շ․(Մաչանենց տուն) հասցեում։ Մասնակիցները կարող են գրանցվել հանդիպմանը հետևյալ հղումով՝ https://forms.gle/4iTQXN7XMSR9SMww5
|
|
11.11.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ-ի ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ գործընկերներ․Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ՏԻՄ օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարին, սակայն պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր զարգացող համայնքներով․ երկրի կայունության հիմքը ուժեղ ու կազմակերպված համայնքներ ունենալն է, իսկ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է՝ որոշումների կայացմանը և իրականացմանը, ինչը անշուշտ, մեր երկրի անշեղ զարգացման լավագույն գրավականն է։ՏԻՄ համակարգի հետագա կատարելագործման, համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների ծավալի մեծացման և արդյունավետության ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն / և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի, սույն թվականի #նոյեմբերի 24 ին ժամը 12։00-ին Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի դպրոցի դահլիճում տեղի կունենա «ՄԵՌՈՏԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կարմրաշեն-Մաստարայի հրաբխային խարամների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ #հանրային_քննարկում (2-րդ քննարկում)։Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձիք։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր ...
Մանրամասն |
|
06.11.24
ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
|
Այսօր Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվեց «ՕԴԱՅԻՆ-ՏԱԳՆԱՊ» ազդանշանի դեպքում բնակչության պատրաստման կազմակերպումը թեմայով փորձարկում֊վարժանք։ Գործարկվեց բնակավայրում առկա էլեկտրական շչակը, որին մասնակցում էին Լեռնագոգի վարչական ղեկավարը, Արմավիրի ԱԻՆ-ի ներկայացուցիչները,«Լեռնագոգի մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ը և Լեռնագոգի « Օնիկ Փակումեանի» անվան միջնակարգ դպրոցի սաներն ու մանկավարժական կազմը։
|
|
06.11.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՆՎԱԾ 13-ՐԴ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔ
|
Նորածին Դանիելը ընտանիքի 13-րդ զավակն է։ Դանիելի ծնունդը, բացի իր ընտանիքից, ուրախացրել է նաև ողջ համայնքի բնակիչներին, որի առիթով էլ Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը և Լեռնագոգ բնակավայրի ղեկավար Սարգիս Մարգարյանը այցելեցին նորածին Դանիելի ընտանիքին շնորհավորելու։ Համայնքի ղեկավարը և ներկաները ջերմորեն շնորհավորեցին ընտանիքին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |