|
24.10.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
|
Հարգելի՛ Բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 9-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
|
14.10.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ ՀԱՆԴԻՊԵԼՈՎ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
|
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը աշխատանքային այցով եղել է Լեռնագոգ բնակավայրում, որտեղ հանդիպել է գյուղի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք տեղական նշանակության հարցեր, այդ թվում՝ ճանապարհների բարեկարգման, գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Բնակիչները բարձրաձայնել են նաև կենցաղային և սոցիալական բնույթի խնդիրներ՝ ջրամատակարարման, լուսավորության և տարածքի մաքրության հետ կապված։ Շանթ Առաքելյանը նշել է, որ համայնքապետարանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման հարցում՝ համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ տեղական կառույցների հետ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ ...
Մանրամասն |
|
|
05.10.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի՛ ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի տոնի առթիվ։ Այս օրը ոչ միայն մասնագիտական տոն է, այլ նաև ազգային ինքնության, պետականության և լուսավոր ապագայի խորհրդանիշ։ Ձեր առաքելությունը դուրս է դասարանի պատերից․ Դուք եք ձևավորում քաղաքացու գիտակցությունը, պատասխանատվության զգացումը, բարոյական հիմնասյուները՝ առանց որոնց ոչ մի պետություն չի կարող ամրանալ։ Այսօր, երբ ժամանակները փոխվում են, երբ տեղեկատվությունը դառնում է ամենաթանկ արժույթը, ուսուցիչը մնում է ազգային դիմագծի պահպանողը, արժեքային հավասարակշռության հսկիչը։ Դուք եք այն ուժը, որի միջոցով հասարակությունը վերակերտում է իրեն՝ գիտելիքի, արդարության և համբերության ճանապարհով։Բաղրամյան համայնքի ղեկավարության անունից երախտագիտություն ...
Մանրամասն |
|
|
25.09.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
|
Հարգելի՛ Բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 8-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
|
21.09.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի հայրենակիցներ,Այսօր մենք տոնում ենք Հայաստանի անկախության պատմական օրը՝ հիշելով այն անդառնալի պահը, երբ մեր ժողովուրդը որոշեց վերականգնել իր ազատությունը, իր իրավունքները և որոշակիությունը՝ հետագայում ձգտելով իր ապագան կառուցել բացառապես իր ուժերի ու կամքի վրա։ 1991թ. սեպտեմբերի 21-ը լույս է սփռել այն մեծ ճանապարհի վրա, որն այսօր կերտում ենք մեր հայրենիքում, և մենք պարտավոր ենք քայլել այդ ճանապարհով՝ համարձակ ու անզիջում, անկախություն և ազգային արժանապատվություն պահպանելու համար։ Իմ հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ հաստատուն է՝ ի զորու ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները՝ ինչպես մեր պատմության ընթացքում միշտ եղել է։ Սակայն մեզ անհրաժեշտ է միասնականություն, քաղաքական կամք, յուրաքանչյուրիս ...
Մանրամասն |
|
|
15.09.25
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
|
|
Հարգելի՛ Բաղրամյան համայնքի բնակիչներ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է նոր և հարմարավետ գործիք՝ «Տեսել եմ» հարթակը teselem.amև նույնանուն բջջային հավելվածը, որը հասանելի է App Store-ում և Google Play-ում։Այս հնարավորությունը թույլ է տալիս յուրաքանչյուրիդ ընդամենը մի քանի վայրկյանում մեր համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար կամ տեսանյութ, կարճ նկարագրություն, ճշգրիտ տեղադրություն։Համայնքապետարանի աշխատակազմը ստանում է Ձեր ուղարկած տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին դուք անմիջապես կտեղեկացվեք։ Ինչպես օգտվել նկարեք նկատած ...
Մանրամասն |
|
|
15.09.25
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
|
Հարգելի՛ ֆերմերներ և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ,ՍՊԸ «ԱԳՐՈԽԻՄ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը (ՀՎՀՀ՝ 01268729) իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում՝ զբաղվելով հացահատիկային և կերային մշակաբույսերի (գարնանացան գարի, գարնանացան ցորեն, վարսակ, կորնգան, առվույտ) էլիտային և առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի արտադրությամբ և արտահանմամբ։Ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը համագործակցելու ՀՀ-ում, մասնավորապես Արմավիրի մարզում ֆերմերների, սերմնարտադրությամբ զբաղվող կազմակերպությունների և գյուղատնտեսության այլ ճյուղերի մասնագետների հետ։ Կոնտակտային տվյալներ․ՍՊԸ «ԱԳՐՈԽԻՄ ԱԼՅԱՆՍ» Հասցե՝ Հայաստան, Երևան, 0052, Քանաքեռ-Զեյթուն, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |