Այսօր: Կիրակի, 14 Հուլիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ,ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ,ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3,1-10/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Խաչատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/07/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/08/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.Աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնիառաջատար մասնագետ /ծածկագիր   3,1-10

Բաժնի առաջատար մասնագետը՝

ա) կատարում է Բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է  փաստաթղթաշրջանառության աշխատանքները.

գ)հետևում է Բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է Բաժնի պետին.

դ)անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և Բաժնի պետի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե)կատարում է ՀԿՏՀ (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ)  ծրագրի միջոցով  համայնքապետարանի աշխատակազմի էլեկտրոնային գործավարության հետ կապված փաստաթղթաշրջանառության աշխատանքները, այդ թվում  էլեկտրոնային համակարգով` առցանց ստացված դիմումների և պաշտոնական գրությունների մուտքագրման և ելից գրությունների առցանց եղանակով  առաքման աշխատանքները:

զ)Իրականացնում է համայնքային կայքի կառավարման  և ՀԿՏՀ տվյալների շտեմարանի և ֆայլերի պարբերաբար արխիվացման աշխատանքները:

է) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

ը) Բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.

թ)Իրականացնում է քաղաքացիների կողմից համայնքին ուղղված դիմումների մուտքագրումը, հաշվառումը և բաժնի պետի հանձնարարությամբ ամսական կտրվածքով դիմումների քանակի վերաբերյալ պատրաստում տեղեկանք.

ժ) Իրականացնում է փոստով ստացված նամակների հաշվառում շաբաթական ներկայացնում է ստացված նամակների մասին հաշվետվություն բաժնի պետին, դրանց քանակի, ստացված մարմնի վերաբերյալ.

ժա) Իրականացնում է ստացված դիմումների պահպանման և արխիվացման աշխատանքները.

ժբ) Բաժնի պետի հանձնարարությամբ պատրաստում է քաղաքացիներից, այլ մարմիններից ստացված նամակների, դիմումների և առաջարկությունների պատասխանները, ներկայացնում է բաժնի պետի հաստատման, սահմանված ժամկետներում պատասխանելու համար.

ժգ) ապահովվում է համայնքապետարանի պաշտոնական էջի հայտարարություններ և նորություններ բաժինների պատշաճ վարումը, հայտարարությունների տեղադրումը.

ժդ) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքապետարանի գաղտնի փաստաթղթերի մշակման, գաղտնի գործավարության վարման և գաղտնիության ռեժիմի աշխատանքները.

ժե)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Բաժնի  առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ։

 

2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

Բաժնի առաջատար մասնագետը՝

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

բ)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3):

Դիմող քաղաքացիները Բաղրամյանի համայնքապետարան (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3) կամ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի պատճենը.

թ)  սոցիալական քարտը և քարտի պատճենը:

Մրցույթին  մասնակցել  կարող  են  պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները  և    ՀՀ–ում  փախստականի  կարգավիճակ  ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն  և պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերց։

Թափուր պաշտոնի համար նշանակված  մրցույթը կկայանա 2023 թվականի օգոստոսի   29-ին ժամը 10:00-ին:

Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի օգոստոսի 14-ը, մինչև ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը  09:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Բաղրամյանի   համայնքապետարանի աշխատակազմ / գ. Բաղրամյան , Բաղրամյան  փ. 2/3 հեռ. 0233-2-22-50/ կամ Արմավիրի մարզպետի աշխատակազմ  /ք.Արմավիր Աբովյան 71/:

Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner