Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 2,3-8/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արման Խաչատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/08/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

                                   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻՄԱՐԶԻԲԱՂՐԱՄՅԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ   ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 2,3-8/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1.Աշխատակազմի գլխավոր   մասնագետ /ծածկագիր 2,3-8/

Գլխավոր մասնագետը՝

ա) առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման ծրագիրերի ուղղված  խնդիրների լուծման ուղղությամբ.

բ)մասնակցում է համայնքի զարգացման ծրագիրերի ուղղված Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  վերապահված  գործառույթների  իրականացման աշխատանքներին.

գ) մասնակցում է տարբեր ոլորտների միջազգային փորձի և ներդրումային ծրագրերի ուսումնասիրման աշխատանքներին.

դ) վարում է ստորագրված համագործակցության պայմանագրերի, միջազգային ծրագրերի, ծառայողական գործուղումների հաշվետվությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի արխիվացումը.

ե) իրականացնում է արտասահմանյան քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ համայնքի ղեկավարի  և  Աշխատակազմի այլ        պաշտոնատար անձանց կապը և թղթակցության վարումը.

զ) կազմում է դրամաշնորհային ծրագրեր.

է) մասնակցում է տարբեր   տեղեկատվական     ոլորտների    միջազգային   փորձի   և ներդրումային ծրագրերի ուսումնասիրման աշխատանքներին. 

 

ը) իրականացնում է արտասահմանյան քաղաքների հետ բարեկամական կապերի  հաստատման և զարգացման աշխատանքները:

թ) կատարում է  տեքստերի գրավոր և բանավոր թարգմանություներ  անգլերեն-հայերեն-ռուսերեն. ժ) իրականացում է արտաքին կապերի փոստային  և էլեկտրոնային նամակագրություն.

ժա) ըստ անհրաժեշտության ուղեկցում է պատվիրակության հանդիպումների գործուղումների ընթացքում.

ժբ իրականացնում է արտաքին կապերի շրջանակներում միջոցառումների պլանավորում, ժամանակացույցի կազմում.

ժգ) կազմում է տնտեսական զարգացման ծրագրեր և զբաղվում է տուրիզմի հարցերով

ժդ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

ժե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի օրենքով,  նորմատիվ իրավական  ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ  ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

2. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

Գլխավոր մասնագետը՝

ա)ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

բ)ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին»,  «Հանրային ծառայության մասին»,  «Հայաստանի Հանրապետության Միջազգային  պայմանագրերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեության և միջազգային կապեր իրականացնելու կարգը» հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրության, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)տիրապետում է  ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի ոլորտում անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվությունների.

դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3):

Դիմող քաղաքացիները Բաղրամյանի համայնքապետարան (գ. Բաղրամյան, Բաղրամյան փ. 2/3) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.

ը) անձնագրի պատճենը:

թ)  սոցիալական քարտը և քարտի պատճեն:

Մրցույթին  մասնակցել  կարող  են  պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները  և  ՀՀ–ում  փախստականի  կարգավիճակ  ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն  և պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին»,  «Հանրային ծառայության մասին»,  «Հայաստանի Հանրապետության Միջազգային  պայմանագրերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեության և միջազգային կապեր իրականացնելու կարգը» հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրության, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերց։

Թափուր պաշտոնի համար նշանակված  մրցույթը կկայանա 2022թ. սեպտեմբերի 23-ին ժամը 14:00-ին:

Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Սեպտեմբերի 7-ը, մինչև ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը  09:00-13:00 և 14:00-ից 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Բաղրամյանի   համայնքապետարանի աշխատակազմ / գ. Բաղրամյան , Բաղրամյան  փ. 2/3 հեռ. 0233-2-22-50/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր Աբովյան 71/:

Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner