05.07.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ․Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս օրը հանդիսանում է ոչ միայն իրավական փաստաթղթի ծննդյան տարեդարձ, այլ նաև մեր ժողովրդի պետական կամքի, ազգային արժեքների և ինքնիշխանության խորհրդանիշ։Սահմանադրությունը մեր պետականության հիմքն է, որում ամրագրված են ժողովրդի գերագույն իշխանությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, օրենքի գերակայության սկզբունքը։ Այն մեր երկրի իրավական կարգի, ժողովրդավարության և կայունության օրինական ուղենիշն է, որի պահպանումն ու զարգացումն այսօր առավել քան երբևէ պահանջում է յուրաքանչյուրիս գիտակից մասնակցությունը։Սահմանադրությունը ուղենշում է մեր ապագան՝ որպես իրավական, սոցիալական և ժողովրդավարական ...
Մանրամասն |
|
26.06.25
ՀՈՂԻ և ՋՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Հարգելի՛ տնտեսվարողներ․Բուսասանիտարական և ագրոքիմիական գիտահետազոտական կենտրոնը տեղեկացնում է, որ այս օրերին իրականացվում են հողի անվճար հետազոտություններ, որոնք նախատեսված են հատկապես ջերմոցային տնտեսությամբ և ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող ֆերմերների համար։ Ներկայումս ստուգվում են հետևյալ երեք հիմնական ցուցանիշները՝1․Հողի թթվայնություն (pH) 2․Աղիություն (EC/TDC) 3․ Հողի խտությունՎերլուծությունները կատարվում են Ոսկեվազ գյուղում գործող «AgriTestLab» լաբորատորիայում, որն առաջարկում է հողի և ջրի բաղադրության, սննդանյութերի պակասի, հիվանդությունների ու վնասատուների ախտորոշման և բուժման համալիր ծառայություններ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել արտադրանքի որակի ...
Մանրամասն |
|
23.06.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ Բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի ավագանու թիվ 6 -րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
20.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ տնտեսվարողներ․Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն է ստացվել պաշտոնական հաղորդագրություն առ այն, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան արտահանվող թարմ գյուղմթերքի տրանսպորտային և մաքսային փաստաթղթերում (CMR, ինվոյս, տարանցման հայտարարագիր) հաճախ որպես ստացող կողմ նշվում են այնպիսի ռուսական սուբյեկտներ, որոնք՝ իրականում գոյություն չունեն, գտնվում են լուծարման գործընթացում, արդեն իսկ լուծարված են,կամ փաստացի չեն հանդիսանում ապրանքի պատվիրող։ ՌԴ համապատասխան մարմինները հայտնել են մտահոգություն, որ նմանատիպ գործարքների արդյունքում այդ ապրանքները կարող են հայտնվել ստվերային շուկայում՝ խաթարելով օրինական ...
Մանրամասն |
|
06.06.25
ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆ (ԴՈՆՈՐԻ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Հարգելի' բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 14-ը նշվում է որպես Արյունատվության (դոնորի) միջազգային օր։ Այդ կապակցությամբ կազմակերպվում է արյունատվության միջոցառում, որին կարող եք մասնակցել և ձեր աջակցությամբ կյանքեր փրկել։ Արյունատվությունն իրականացվում է Արմավիրի բժշկական կենտրոնում 2025 թ. հունիսի 14-ին Ժամը՝ 10:00-ից: Հասցե՝ ք․Արմավիր, Շահումյան 3: Հորդորում ենք միանալ այս մարդասիրական նախաձեռնությանը։ Մեկ դոնոր կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք։ Եկե՛ք միասնաբար դառնանք այս շարժման մի մասը:
|
|
01.06.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ․ Սիրելի՛ համայնքաբնակներ․ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ևս մեկ անգամ ընդգծում է մեր պետության, համայնքի և յուրաքանչյուր ծնողի առաջնահերթ պատասխանատվությունը՝ ստեղծելու անվտանգ, առողջ և կրթությամբ լի միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։ Երեխաները մեր երկրի ապագան են, և նրանց ֆիզիկական, հոգևոր ու մտավոր լիարժեք զարգացումն առաջնահերթություն է մեր կողմից իրականացվող համայնքային քաղաքականության մեջ։ Բաղրամյան համայնքի վարչական ղեկավարությունն իրականացրել և շարունակելու է իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ...
Մանրամասն |
|
28.05.25
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ Բաղրամյանցիներ․Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր պատմության մի մեծափառ ու խորհրդանշական օրվա՝ Մայիսի 28-ի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը պատմության բեկումնային պահին ընտրեց պայքարը՝ հանուն ազատության։ Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայ զինվորը ոչ միայն զենքով, այլ հոգու ամրությամբ կերտեց մեր անկախ պետականության հիմքը։ Մայիսի 28-ը վկայում է, որ հայ ժողովուրդը չնայած փորձություններին, երբեք չի հրաժարվել իր ինքնությունից, իր հայրենիքից և իր արժանապատվությունից։ Անկախությունը երբեք չի տրվել մեզ հեշտությամբ։ Այն ձեռք է բերվել արյամբ, քրտինքով ու կորուստներով։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |