Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.03.25 ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Հարգելի՛ բնակիչներ․
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
Ձեզ ենք ներկայացնում համընդհանուր հայտարարագրման շրջանակում կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ հղումը՝ https://cloud.mail.ru/public/HNCd/GRc7R1cn6

 

 

 

08.03.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ․Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:ժամանկի և կյանքի ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ գեղեցկության և կյանքի շարունակականության խորհրդանիշը:Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուրը:Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը: Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում:Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ... Մանրամասն
24.02.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛  Բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ փետրվարի  28-ին՝  ժամը 14։00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի  նիստերի դահլիճում տեղի կունենա 2025 թվականի  ավագանու  թիվ   2-րդ  հերթական  նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

11.02.25 ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ․
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան լիզինգով տրամադրում է շարժական և մոդուլային սպանդանոցներ, որի վերաբերյալ ընկերությունը իրականացնում է իրազեկման աշխատանքներ։Այդ նպատակով սույն թվականի փետրվարի 14-ին ժամը 11։00-ին մարզպետի աշխատակազմի վարչական շենքի առաջին հարկի նիստերի փոքր դահլիճում կայանալու է համապատասխան քննարկում, որին մասնակցելու են համայնքների ղեկավարների տեղակալները և ոլորտային պատասխանատուները։

 

30.01.25 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հարգելի՛ բնակիչներ․«ԴՈՒ ԷԼ» կրթական ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, իրականացնում է եռափուլ  մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։Ծրագրին կարող են մասնակցել 16-22 տարեկան մարզաբնակ արցախցիները, ինչպես նաև ազգային փոքրամասնության ներկայցուցիչները։Ծրագրի ավարտին մասնակիցները՝  կունենան հստակ  մասնագիտական կողմնորոշում՝ անցնելու կարիերայի խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ, կզարգացնեն արդի աշխատաշուկային անհրաժեշտ հմտություններ անկախ մասնագիտությունից, կայցելեն Հայաստանի լավագույն ընկերություներ, կծանոթանան ամենապահանջված մասնագիտություններին,կփորձարկեն ... Մանրամասն
28.01.25 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի` հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա առթիվ։Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին, ռազմագիտական հմտությունները, հայրենասիրությունը խարսխված են դարավոր պատմության ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ազատատենչության, մեր զորավարների անցած փառավոր ուղու և փորձի, ավելի ուշ արցախյան ազատամարտի բովում թրծված մարտիկների սխրանքի ու հայրենասիրության վրա։Այսօր էլ, երբ աշխարհը կանգնած է խաղաղությանն սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր պետության սահմանները, այլև իր մասնակցությունն է բերում միջազգային ... Մանրամասն
27.01.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեբերի 28-ի N 2343-Ն որոշան հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի վստավայրում տեղի կունենա «Սոլար ինվեստ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ  հանրային- լսում ( 2-րդ լսում )։Հիշե՛ք, որ Ձեր մասնակցությունն ու կարծիքը շատ կարևոր է։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner