Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 768-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2025 թվականի N 768-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՓՈՂՈՑ 49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14–ի N 84–Ա որոշումը․

Որոշում եմ՝

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Հրանտ Դինքի փողոց 49 հասցեի մանկապարտեզը /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0049–մակերեսի չափը 0.32681 հա և Հրանտ Դինքի փողոց 49 /13 /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0049-0064–մակերեսի չափը 0.00273 հա, Հրանտ Դինքի փողոց 49/14 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0050–մակերեսի չափը 0.11062 հաՀրանտ Դինքի փողոց 49/15 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0057–մակերեսի չափը 0.04658 հա, Հրանտ Դինքի փողոց 49/16 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0065–մակերեսի չափը 0.11687 հա հողամասերը համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն։

2․ Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են գույքի նոտարական վավերացման և իրավունքի պետական գրանցման։

3. Սեփականության իրավունքների պետական գրանցումից հետո գույքային միավորները հաշվառել գույքագրման ամենամյա գրանցամատյաններում։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner