Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետով,հիմք ընդունելով քաղաքացիների թիվ 274, 275, 287, 281, 283, 284, 285, 286, 310, 311, 312, 313 և 314 դիմումները և Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 01/14/06634-2025 եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ և Հուշակերտ գյուղերի քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող 8,19 հա հողատեսքերը /խաղողի այգի/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքերի /վարելահողի/` համաձայն հավելվածի ։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: