Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հաստատել Բաղրամյան համայնքի 2025 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով` 999005․9 հազար դրամ
2) ծախսերի գծով` 999005․9 հազար դրամ
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ:
2․Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 1-ի:
3․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված 2-ի:
4․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 3-ի:
5․Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման`համաձայն հավելված 6-ի:
6․Թույլատրել Բաղրամյան համայնքի ղեկավարին «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։
7.Համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 86369,9 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի ազատ մնացորդը կազմում է 132921,4 հազ. դրամ: Վարչական բյուջեի ազատ մնացորդը՝ 86369,9 հազ. դրամը ամբողջովին հատկացնել ֆոնդային բյուջե, ֆոնդային բյուջեի ազատ մնացորդը տարեսկզբին կկազմի 216291,3 հազ. դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: