Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի Արթուր Օսկիանցի Պետրոսյանի մայիսի 19-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Արթուր Օսկիանցի Պետրոսյանին՝ տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր Մ. Մաշտոցի փողոց 1/4 հողամաս հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-096-0123-0111/ գյուղմթերքների պահեստ 14.20 x 6.50մ, վարչական տարածք 1-ին հարկ 5.80 x 6.50մ, վարչական տարածք 2-րդ հարկ 5.80 x 6.50մ, աստիճանահարթակ 1.80 x 4.20մ չափերի կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Քաղաքացի Արթուր Օսկիանցի Պետրոսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Արթուր Օսկիանցի Պետրոսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Արթուր Օսկիանցի Պետրոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: