Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1. Տալ համաձայնություն 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Բաղրամյան համայնքի հողային հաշվեկշռին(հողային ֆոնդի առկայության և բախշման մասին հաշվետվություն)` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության,գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետերին ` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: