Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, Բաղրամյան համայնքի ավագանու՝ 2022 թվականի մարտի 7- թիվ 20-Ա որոշումով և հիմք ընդունելով Մուրադ Բաղդասարյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1.Մուրադ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04022019-04-0032 վկայական, 4 փետրվարի 2019 թվական/ 04-089-0015-0008 կադաստրային ծածկագրով 0,1815 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0,0225 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր։
2.Մուրադ Բաղդասարյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 74300 ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :