Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիների թիվ 326, 327, 328, 329, 330, 331, 332, 339, 341, 342, 343,344, 346, 348, 353, 354, 359, 360, 361, 362, 363, 364, 365, 366, 371 և 378 դիմումները`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող՝ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող 23.328 հա հողատեսքերը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ /ծիրանենի/ համաձայն հավելվածի ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: