|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2024 թվականի N 81-Ա |
<<ԴԵԼՖՈՍ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԼԵՌՆԱԳՈԳ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 24-ի N 2/փ-263 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը ․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Համաձայնությունտալ <<Դելֆոս>>ՓԲԸ-ԻՆ սեփականությանիրավունքովպատկանող, 04-045-0109-0108 կադաստրային ծածկագրով 20,0 հա մակերեսով արոտից՝ 20,0 հա-ի նպատակայիննշանակությունը փոփոխել, որպես Էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
- <<Դելֆոս>>ՓԲԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 42,210,000/քառասնուներկումիլիոներկու հարյուր տաս հազար/ ՀՀդրամ, վճարման ժամկետ սահմանել որուշումըընդունմանպահից 30 օրվաընթացքում:
- 20,0 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
Կողմ -11 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ | Դեմ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|