Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1036-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2024 թվականի N 1036-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 04-045-0107-0029 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.55947 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ «ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄՋՈՑՈՎ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի  հոկտեմբերի 31-ի  N 97-Ա որոշումը,«ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արման Վարդանյանի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 543 դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնաք, գ.Լեռնագոգ Գործարանային փողոց 28 հասցեում գտնվող 04-045-0107-0029 ծածկագրով 0.55947հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կադաստրային արժեքի հարյուր տոկոսի չափով, որը տվյալ պահին կազմում է 1230000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

2. Վճարման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի անշարժ գույքի օտարման հաշվհամար` 900475054160, կատարել նոտարական վավերացում և պետական գրանցում:

3. Պետական գրանցում ստանալուց հետո կատարել փոփոխություն՝ ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner