Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Սևակ Օխանյանի կողմից լիազորված անձ Արսեն Բաղդասարյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1.Սևակ Օխանյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24102022-04-0056 վկայական / 24 հոկտեմբերի 2022թ․/ 04-022-0115-0025 կադաստրային ծածկագրով/ 0,3104 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0,3104 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերական,ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: