Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Ալեն Գալուստյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Ալեն Գալուստյանին և Ռոբերտ Գալուստյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032023-04-0035 վկայական / 02 մարտի 2023թ․/ 04-080-0102-0631 կադաստրային ծածկագրով/ 60,94491 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից,այլ հողատեսքից 0,30 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերական,ընդերքօգտագործման, և այլ արտադրական գյուղարտադրական նպատակային նշանակության հողերի գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսության պտուղ բանջարեղենի սառնարանային պահպանություն/կառուցապատման նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: