Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2/փ-401 դրական եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1. Համաձայնություն տալ Սոնա Այվազի Գրիգորյանին և Արա Արամի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-036-0002-0005 կադաստրային ծածկագրով 0,5861 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավորից, 0,2532 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր։
2. Սոնա Գրիգորյանը և Արամ Գրիգորյանը համայնքի բյուջե պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 552000 ՀՀ դրամ, վճարման ժամկետ սահմանել որոշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. 0,2532 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :