|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2024 թվականի N 41-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԱԼԱՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ <<ԹՈՒՄՈ>> ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշման պահանջները և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու և կրթական ծրագրի գործունեության իրականացման նպատակով հողատարածք տրամադրելու մասին.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող Դալարիկ բնակավայրում գտնվող 04-036-0023-0144 կադաստրային ծածկագրով, Հ․Բաղրամյան փողոց 20/1հասցեում գտնվող 0,072հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը (այսուհետ`գույք), անհատույյց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Թումո»ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ կրթական ծրագրի իրականացման նպատակով:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -11 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ ԳՐԵՏԱ ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|