Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ին մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Արթուր Հարությունյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Արթուր Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25102022-04-0088 վկայական / 25 հոկտեմբերի 2022թ․/ 04-028-0006-0032 կադաստրային ծածկագրով/ 7,85 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 0,19 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 1800 ջրավազան կառուցելու նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: