Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Լուսինե Վազգենի Հարությունյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 2788)․
Որոշում եմ՝
1․Անհատ ձեռնարկատեր Լուսինե Վազգենի Հարությունյանին տալ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի, Սահմանապահների փողոց, 25/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում (20 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկության նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Լուսինե Վազգենի Հարությունյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475057064 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։