Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Սամվել Սարգսյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 18-ի N 88-Ա «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում գտնվող Սամվել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0101-0002 ծածկագրով 7,21 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից՝ 0,1 և 0,65 հա հողատեսքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին» որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) Որոշման մեջ 1-ին կետում նշված «0,1 հա» թիվը և բառը փոխարինել «0․30» հա թվով և բառով։
2) Որոշման մեջ 1-ին կետից հանել «0,65 հա փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական գործառնական նշանակության հողերի» նախադասությունը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։