|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 փետրվարի 2024 թվականի N 21-Ա |
<<ՆՌԱՆԵ>> ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետով և <<Նռանե>> երեխաների և երիտասարդների զարգացման ՀԿ-ի նախագահ Հեղինե Պապոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող Դալարիկ բնակավայրի համայնքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում գտնվող 90․86 քմ. տարածք ունեցող սենյակը անհատույց օգտագործման իրավունքով՝անորոշ ժամկետով, տրամադրել<<Նռանե>> երեխաների և երիտասարդների զարգացման ՀԿ-ին <<Բոչա>> սպորտաձևի մարզումների համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|