Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Սեդա Վարդանյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. Սեդա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2047223 վկայական / 20 նոյեմբերի 2006թ․/ 04-025-0231-0012 կադաստրային ծածկագրով/ 0,5 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից, 0,21238 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 3000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: