Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով <<Ըդվանսդ Գլոբալ Ասեթս>> ՓԲԸ-ի տնօրեն՝ Վենդե Մարսելո Ֆաբիոյի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում գտնվող, <<Ըդվանսդ Գլոբալ Ասեթս>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /կադաստրային ծածկագիր 04-045-0107-0038/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Լեռնագոգ, Գործարանային փողոց, 22/2 հողամաս>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: