Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Սոլար Ինվեստ»ՍՊԸ-ի տնօրեն՝ Արման Վահրամի Վարդանյանի 2024 թվականի փետրվարի 03-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «Սոլար Ինվեստ»ՍՊԸ-ին՝ տնօրեն Արման Վահրամի Վարդանյանի , տալ շինարարության թույտվություն գյուղ Լեռնագոգ Գործարանային փողոց 26/1 / կադաստրային ծածկագիր՝ 04-045-0107-0253, վկայական՝ 16042024-04-0031 / հասցեում, արեվային կայանի եվ ենթակայանի, պահակատան / 14.82401ՀԱ / 13,2մվտ, 200x600/ կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.«Սոլար Ինվեստ»ՍՊԸ-ն տնօրեն Արման Վահրամի Վարդանյան , պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.«Սոլար Ինվեստ»ՍՊԸ-ն տնօրեն Արման Վահրամի Վարդանյան , պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: