Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Բաղրամյան համայնքի Բաղրամյան և Կողբավան բնակավայրի սեփականությունն համարվող
0.25 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք,
1,33 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք
19,6551 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր,
հողամասերը աճուրդային եղանակով օտարել:
2.Լոտի չափը սահմանել 0,01հա-20.0 հա:
3.Հողամասերը վաճառել գյուղատնտեսական և այլ գործունեություն ծավալելու նպատակով:
4. Լոտերի մեկնարկային գինը սահմանել
Լոտ 1.Ծածկագիր 04-029-0102-0046 , 0,25 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, մեկնարկային գինը`50.000 ՀՀ դրամ;
Լոտ 2.Ծածկագիր 04-029-0105-0013, 1,33 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, մեկնարկային գինը` 140,000 ՀՀ դրամ;
Լոտ 3.Ծածկագիր 04-054-0104-0010, 19,6551 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր , մեկնարկային գինը` 1,650,000 ՀՀ դրամ;
5.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործողությունները:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: