|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2024 թվականի N 641-Ա |
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԳՍ Էներջի»ՍՊԸ-ի տնօրեն՝ Գոռ Սամվելի Հովհաննիսյանի 2024 թվականի հուլիսի 24-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «ԳՍ Էներջի»ՍՊԸ-ին՝ տնօրեն Գոռ Սամվելի Հովհաննիսյան, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - «ԳՍ Էներջի»ՍՊԸ-ին վարձակալական հիմունքներով պատկանող Արմավիրի մարզ Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր 70 հողամաս /կադաստրային ծածկագիր 04-045-0109-0173/ հասցեում ենթակայան և արևային կայան կառուցման համար:
- «ԳՍ Էներջի»ՍՊԸ-ն տնօրեն Գոռ Սամվելի Հովհաննիսյան, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|