Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 13-ի N ՇՍՏ/325/22501-25 ակտը և Աստղիկ Մովսիսյանի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայր Երևանյան խճուղի 22 հողամաս հասցեում գտնվող Աստղիկ Մովսիսյանի, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-089-0104-0058, վկայական՝ N 29102024-04-0060 / հողամասում մեկ հարկանի հասարակական սննդի օբյեկտ և առևտրի օբյեկտների կառուցման շահագործման համար,Աստղիկ Մովսիսյանին տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2.Աստղիկ Մովսիսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: