Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի ապիրլի 14 թիվ 043-Ա որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1. Տալ համաձայնություն ՆԱՐՎԱՆԱ ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Բաղրամյան համայնքի Երվանդաշատ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության 1,0312 հա (կադ . ծածկագիր 04-041-0220-0037) հողամասի նոր վարձավճարներ սահմանելու համար:
2.Սահմանել, որ.
1) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900475057072 հաշվեհամարին.
2) վարձակալության վճար է սահմանվում
1,0312 հա հողամասի համար՝ տարեկան 125 000 ՀՀ դրամ,
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: