Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարապետության կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցման վարույթի կասեցման Կ-20112024-04-0118 որոշումը և «ԱՐՏՊՐՈՋԵՔՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված փաստացի չափագրման տվյալները / ծածկագիր՝20249Y8EGF/
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղում գտնվող` 04-036-0135-0026-ից կադաստրային ծածկագրով 11.04735 հա Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն պետական գրանցում չստացած գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք /Այլ հողատեսքը/ փոխադրել բարձրարժեք /բազմամյա տնկարկներ/ հողատեսքի՝ խաղողի այգու։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: