Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 137-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և անհատ ձեռնարկատեր Արտավազդ Նահապետյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1342)․
Որոշում եմ՝
1․Անհատ ձեռնարկատեր Արտավազդ Նահապետյանին տալ 2024 թվականի հոկտեմբեր 18-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան խճուղի 3/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում (48 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ Անհատ ձեռնարկատեր Արտավազդ Նահապետյանը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056066 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 5500 (հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։։