Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․7283 հա հողամասը (04-019-0102-0033) և դրա վրա ամրակայված անշարժ գույքը՝ հողամասը (հիմք՝ սեփականության վկայական N24012025-04-0083) նվիրատվությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դպրոցի շենք օգտագործելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։