Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2022 թվականի հունիսի 21-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն N ՇԱԹ-29/685, 2022 թվականի հունիսի 21-ի լեռնահատկացման NL-685 ԱԿՏ-ը,2022 թվականի հունիսի 21-ի N Պ-685 ընդերքօգտագործման պայմանագիրը,<<ֆարտո Շին>> ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Գարոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-029-0101-0002 կադաստրային ծածկագրով 1,4247 հա և 04-029-0101-0001 կադաստրային ծածկագրով 3,3 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության վարելահող, որը վարձակալության պայմանագրով տրված է Ֆարտո Շին ՍՊԸ-ին /պայմանագիր 2019 թվականի օգոստոսի 30/ և ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական,ընդերքի օգտագործման համար հողերի նշանակության։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :