| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք  ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  մարտի  2025 թվականի N 32-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ  ԲԱՂՐԱՄՅԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՔԱՐԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ ԲԱ ՀՈԱԿ-ի տնօրենի դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի բուժամբուլատորիայի  ջեռուցման և էլեկտրաէներգիայի (դեկտեմբեր ամսվա) ծախսերը հոգալու նպատակով՝  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։ 
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  | 
 Կողմ -11  ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ  | Դեմ -0   | Ձեռնպահ -1  ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |