Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 02-ի N33 ակտը և «Վիլիջագրո»ՍՊԸ-ի տնօրեն՝ Գարիկ Գրիգորյանի 2024 թվականի օգոստոսի 30-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայր1 հողամաս հասցեում գտնվող «Վիլիջագրո»ՍՊԸ-ին՝ տնօրեն Գարիկ Գրիգորյան, «Վիլիջագրո»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-019-0111-0008/ հողամասում 97000մ3 ծավաշի ջրավազանի և պոմպակայնի շահագործման համար, «Վիլիջագրո»ՍՊԸ-ին տնօրեն Գարիկ Գրիգորյան տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2. «Վիլիջագրո»ՍՊԸ-ն տնօրեն Գարիկ Գրիգորյան, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: