Ղեկավարվելեվ <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N160-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ։
<<1․ Ռոբերտ Արմենի Աբազյանի՝ ծնված 01․12․1993թ․ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական թիվ՝ 21012015-04-0021) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայր, Երևանյան փողոց 24/1 հասցեի հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար նախատեսված 1300 քմ․ մակերեսով հողամասի ընդլայմնան համար, դրա հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող 04-036- 0001-0017 կադաստրային ծածկագրով 102,98 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատիրոջը>>։
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N160-Ա որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ։
<< 2․ Սույն որոշման առաջին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ի չափով ՝ մեկ քմ-ի համար 217,8 / երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութ / ՀՀ դրամ>>։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։