Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով Դավիթ Թովմասյանի կողմից լիազորված անձ՝ Սերգեյ Գեղամյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1. Դավիթ Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01082022-04-0054 և թիվ 01082022-04-0050 վկայականներ, 01 օգոստոսի 2022թ․/ 04-025-0228-0019 կադաստրային ծածկագրով 6,1232 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 0,69696 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը և 04-025-0228-0003 կադաստրային ծածկագրով 1,15 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 0,42008 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոփոխել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի, ոռոգման համար 10500 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: