Ղեկավարվելուվ Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21–րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապտության կառավարության 2016թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և հիմք ընդենելով Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գործող «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ–տնօրենի դիմումը
1. Թույլատրել Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանուղ Արմավիրի մարզ,Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող 04-096-0104-0046 ծածկագրով, 0.008305 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամտեսք հողամասը ընդլայնման նպատակով օտարել ուղղակի վաճառքի ձևով:
2. 04-096-0104-0046 ծածկագրով 0.008305 հա հողամասի վաճառքի գինը սահմանել 85.000 (ութսունհինգ հազար)դրամ,որի հաշվարկի մեջ մտնում է՝ հողամասի կադաստրային արժեքի 200%-ը՝ (նկատի ունենալով որ հողի նպատակային նշանակությունը չի համապատասխանում իրականության հետ),չափագրման և պետական գրանցման ծախսեը:
3. 04-096-0104-0046 ծածկագրով 0.008305 հա հողամասը ուղղակի վաճառքով վաճառել Քարակերտ գյուղում գործող «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ – ին:
4.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործողությունները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: