|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2025 թվականի N 170-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի բ) ենթակետով և 3-րդ կետով, հիմք ընդունելով Գևորգ Մյասնիկի Թորոսյան ԱՁ-ի կողմից կատարված չափագրությունը` չափագրման ծածկագիր 2025HUG48V և հաշվի առնելով «Նոթի» ՍՊԸ լիազորված անձ Արսեն Բաղդասարյանի 2024 թվականի մարտի 10-ի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի Բաղրամյան փողոց 2 շինություն հասցեում գտնվող «Նոթի» ՍՊԸ-ին՝ տնօրեն Սերգեյ Նելսոնի Վարդանյան /ծնված 05/02/1981 թ․/, սեփականության իրավունքով պատկանող 0,2 հա / կադաստրային ծածկագիր 04-036-0294-0009/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական նշանակության 121,22 քմ կառուցված վերամշակման արտադրամասից 35,4 քմ հողամասը համարել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման։
- Փոփոխված 35,4 քմ հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|