Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետով,հիմք ընդունելով հողի սեփականատեր Սմբատ Ալեքսանի Խաչատրյանի թիվ 274 դիմումը և Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 15-ի թիվ 01/14/05221-2025 եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող Սմբատ,Ալեքսան,Մարգուշ,Զինաիդա Խաչատրյաններին և Վանուհի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր` 04-096-0195-0010/ 1.16 հա հողատեսքը /խաղողի այգի/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /վարելահողի/։
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: