Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Էմիլ Հակոբի Հակոբյանի 2025 թվականի հուլիսի 09-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Էմիլ Հակոբի Հակոբյանին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ Երիտասարդական փողոց 8 հասցեում /կադաստրայի ծածկագիր՝ 04-036-0013-0005, վկայական՝ 07062022-04-0022/ նկուղի 54քմ, ծածկոցի 54քմ, օժանդակ շինության 56,4քմ, լողավազանի 16քմ, պարիսպի 11,4քմ, կառուցելու /բնակելի տան վերակառուցելու/ աշխատանքներ կատարելու համար։
2.Էմիլ Հակոբի Հակոբյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Էմիլ Հակոբի Հակոբյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4 500(չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: