Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1317-Ն որոշումների դրույթները, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 05-ի N ՇՍՏ/323/21726-25 ակտը և«Քարակերտի Քարաձուլման Գործարան» ԲԲԸ-ի 2025 թվականի սեպտեմբերի 02-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր Գործարանային փողոց 3 հասցեում գտնվող «Քարակերտի Քարաձուլման Գործարան» ԲԲԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագրով՝ 04-045-0101-0014, վկայական՝ N 19042022-04-0033 / հողամասում 208քմ ընդհանուր մակերեսով ջրավազանի կառուցման շահագործման համար,տալ ավարտական ակտ /շահագործման թույլտվություն/։
2.«Քարակերտի Քարաձուլման Գործարան» ԲԲԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054194 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ ավարտական ակտը տրամադրելու համար։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: