Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Սամվելի Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 244, Լևոն Սայաթի Գասպարյանի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 245 դիմումները և հիմք ընդունելով «ԱՐՏՊՐՈՋԵՔՏ» ՍՊԸ կողմից հողամասի փաստացի չափագրված հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գտնվող /կադաստրային ծածկագիր` 04-045-0108-0002/ 19.80812 հա ցածրարժեք գյուղատնտեսական /արոտավայր/ հողատեսքից 1.36863 հա–ը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր /դեղձենու այգի/ հողատեսքի։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: