Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1/փ-420 դրական եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1. Համաձայնություն տալ Նարեկ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-036-0003-0038 կադաստրային ծածկագրով 0,2459 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքից 0,06 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր։
2. Նարեկ Շահբազյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 126700 ՀՀ դրամ, վճարման ժամկետը սահմանել որոշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. 0,06 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :